Պատժամիջոցների տակ հայտնված ռուսաստանցի օլիգարխ Ֆրիդմանը բանակցում է Ուկրաինայի իշխանությունների հետ

Մանրամասներ
ա

Ռուսաստանցի օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը խորհրդակցում է Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու հնարավորության վերաբերյալ։ Ֆրիդմանը ուկրաինական ծագում ունի, ծնվել է Լվովում: Այս մասին տեղեկացնում է Forbes-ը։ Ֆրիդմանը հետաքրքրված է նաև հիմնական ակտիվների վերագրանցման հնարավորությամբ։

«Նման սցենար հնարավոր է նաև ուկրաինական ծագումով այլ խոշոր ռուս գործարարների համար, ինչպիսին է Վիկտոր Վեկսելբերգը, որը ծնվել է Դրոհոբիչում», գրում է Forbes-ը։

Ֆրիդմանը Alfa Group կոնսորցիումի համասեփականատերն ու վերահսկիչ խորհրդի նախագահն է, որը ներառում է Alfa Bank-ը և Altimo հեռահաղորդակցական ընկերությունը (բաժնետոմս ունի բջջային օպերատորներում, մասնավորապես, Kyivstar-ում): Գործարարը ներառված է ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի պատժամիջոցների ցուցակներում: Ուկրաինայում ձերբակալել են նրա 12 միլիարդ գրունի ունեցվածքը։

ԱՄՆ-ում եւ Եվրոպայում քննարկվում է ռուսաստանցի օլիգարխներից պատժամիջոցները հանելու հարցը, եթե նրանք աջակցեն Ուկրաինային։