Պարեկները մարիխուանա և դանակ են հայտնաբերել․ Վիդեո

Մանրամասները՝ տեսանյութում

Հունիսի 2-ին, ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:

Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր օգտագործման համար:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։