Մեր զինվորների մարտական ոգին վերականգնված է, մի անելիք ունենք` ապահովել թիկունքը. Սուրեն Պապիկյան

Մանրամասներ

Սահմանին որոշակի լարվածություն կա, լինում են դեպքեր, որի մասին հայտնում ենք։ ՀՀ զինված ուժերը հրադադարի ռեժիմի խախտումները կանխում են՝ լռեցնելով հակառակորդին։

Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը․

«Փոխհրաձգությունը մեր նախաձեռնությամբ չէ, լիահույս եմ, որ նման կերպ կվերաբերվեն հարևան երկրի ԶՈՒ ներկայացուցիչները ու կկարողանանք ապահովել այսօրվա փոքրիշատե խաղաղ վիճակը ու տանել կայուն խաղաղության։ Մեր զինվորների մարտական ոգին բավականին բարձր է, վերականգնված է։ Մի անելիք ունենք, ապահովել թիկունքը։  Բանակը ակնկալում է վստահություն և աջակցություն, նաև բարոյական աջակցություն»։