Դավիթ Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Մանրամասներ

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը, հայտնում է ArmSport.am-ը։

Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Դավիթը պոկում վարժությունում բարձրացրած 160 կգ արդյունքով դարձավ նաև վարժության հաղթող և նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Հովհաննիսյանը հրում վարժությունում 206 կգ արդյունքով երրորդն էր։

Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Արա Աղանյանը, որը ձախողեց միայն վերջին՝ 6-րդ մոտեցումը։ Արան երկամարտում գրանցեց 375 կգ արդյունք։

Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմա Դուշենը, որը գրանցեց 370 կգ արդյունք։ Դուշենը 210 կգ-ով դարձավ հրում վարժության հաղթող։