Այսօրվա բախումը հստակ սադրանք էր. ողջ պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը. ՔՊ խմբակցության պատգամավոր

Մանրամասներ

ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև այսօրվա բախումը հստակ սադրանք էր ակցիայի կազմակերպիչների կողմից։

Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել ԱԺ-ում, հրահանգավորված սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ, ինչի արդյունքում մոտ 20 ոստիկան ծանր եւ միջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։