Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին լիակատար անկախություն է հռչակել Մոսկվայի պատրիարքարանից

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու խորհուրդը անհամաձայնություն է հայտնել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դիրքորոշմանը և փոփոխություններ է ընդունել ՈՒՈՒԵ կանոնադրության մեջ, ինչը նշանակում է նրա ամբողջական անկախություն Մոսկվայի պատրիարքարանից, գրում է BBC-ն։

«Մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի դիրքորոշմանը ուկրաինական պատերազմի վերաբերյալ: Խորհուրդն ընդունել է համապատասխան լրացումներ և փոփոխություններ Ուկրաինական ուղղափառ եկեղեցու կառավարման կանոնադրության մեջ, որոնք վկայում են ամբողջական ինքնուրույնության և անկախության մասին»,- ասվում է խորհրդի որոշման մեջ։