ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

Մանրամասներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին:

Նրա խոսքով ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Ուկրաինային շարունակվող ամերիկյան օգնությունը:

«ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կիսվել են պարենային անվտանգության ոլորտում համաշխարհային ճգնաժամի կարգավորման ջանքերի մասին տեղեկատվությամբ», - նշել է Փրայսը:

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն գործողությունների սերտ համակարգումը ՝ Ուկրաինային աջակցելու եւ ռազմական գործողությունների գլոբալ հետեւանքները վերացնելու համար: