ՏՏ ոլորտի մասնագետների` Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու հարցում խնդիրներ չկան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական առաջին համաժողովում։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։
«Դե, տեղափոխվեցին, և փառք Աստծո, թող աշխատեն», – ասել է Պուտինը:
Պուտինը, սակայն, կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի իշխանությունների համար։ «Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- առաջարկել է Պուտինը։
0Comments