Ղրղզստանում Ուկրաինայի դրոշը տեղադրել են Պուտինի պատվին անվանակոչված լեռնագագաթին

Մանրամասներ

1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին Ղրղզստանի լեռներում անվանակոչված լեռնագագաթին անհայտ անձինք տեղադրել են Ուկրաինայի դրոշը։ Այս մասին Twitter-ում հայտնել են ականատեսները, գրում է 24.kg կայքը։

«Եթե աշխարհում գոյություն ունեն Պուտինի գագաթնակետը և Ուկրաինայի դրոշը, ապա նրանց հանդիպումն անխուսափելի է։ Խուլիգանները դրոշը բարձրացրել և դրել են գագաթին, մենք պատկերացում չունենք, թե ով է»,- տեսանյութին կից գրել է սոցցանցի օգտատերը։

Վլադիմիր Պուտինի գագաթը լեռնագագաթ է Ղրղզստանում։ Այն գտնվում է Տյան Շան լեռնային համակարգում։ Այն անվանակոչվել է 2011-ին: