Մոսկվայի պատրիարքության 400-ից ավելի համայնքներ անցել են Ուկրաինայի ուղղափառ եկեղեցուն

Մանրամասներ

Ինչպես հայտնել է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու Կիևի Մետրոպոլիայի մամուլի ծառայությունը, պատերազմի ընթացքում Մոսկվայի պատրիարքարանի բազմաթիվ համայնքներ որոշել են միանալ իրեն, գրում է BBC-ն:

«Մեր պետության տարածք ռուսական լայնածավալ ներխուժումից ի վեր, ամբողջ Ուկրաինայի ավելի քան չորս հարյուր համայնքներ արդեն բացարձակ մեծամասնությամբ հաստատել են իրենց հրաժարումը Մոսկվայի պատրիարքարանին ենթարկվելուց և, հետևելով ավտոկեֆալիայի Տոմոսին, միացել են Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու մեծ ընտանիքին», ասված է հաղորդագրությունում։

Մոսկվայի պատրիարքարանը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։

Ուկրաինայում հիմնականում երկու մեծ ուղղափառ համայնք կա՝ Մոսկվայի պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցին և Ուկրաինայի Տեղական Ուղղափառ Եկեղեցին, որը ստեղծվել է 2019 թվականին և Տոմոս է ստացել Տիեզերական ժողովից։

ա