Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է Ռուսաստանի օկուպացիոն իշխանությունների կողմից նշանակված Ուկրաինայի Էներգոդար քաղաքի «ժողովրդական քաղաքապետ» Անդրեյ Շևչիկի և նրա պահակախմբի դեմ մահափորձի մասին տեղեկությունը, Լրագրի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ն։
Ըստ տեղեկությունների, Շևչիկը և նրա թիկնապահները իբր վիրավորվել են ինքնաշեն սարքի պայթյունից, որը տեղադրված էր շենքի մուտքում:
Անդրեյ Շևչիկը Էներգոդարի (Զապորոժիեի շրջան) քաղաքային խորհրդի նախկին պատգամավոր է «Ընդդիմադիր պլատֆորմ – կյանքի համար» պրոռուսական կուսակցությունից։ Զապորոժիեի ատոմակայանի այս քաղաքը օկուպացվել էր մարտի սկզբին՝ պատերազմի առաջին օրերին։
Ուկրաինական զլմ-ները գրում են, որ օարտիզանական շարժումն իկուպացված շրջաններում ծավալվում է։
0Comments