11 տարվա դադարից հետո Միլանը դարձավ Իտալիայի չեմպիոն

Մանրամասներ

Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, վճռվում էր երկրի չեմպիոնի հարցը, որի համար պայքարում էին միլանյան երկու թիմերը՝ Միլանն ու Ինտերը։

Չեմպիոն դառնալու համար Միլանին բավարարում է ոչ ոքին Սասուոլոյի հետ։ Արտագնա խաղի արդեն առաջին կեսում Միլանը վճռեց չեմպիոնության հարցը՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ Երկու գոլ խփեց Ժիրուն, մեկ անգամ աչքի ընկակ Կեսիեն։ Խաղն ավարտվեց 3-0 հաշվով։

Երկրորդ տեղը զբաղեցրեց Ինտերը, երրորդը՝ Նապոլին, չորրորդը՝ Յուվենթուսը։ Ռոման մրցաշրջանն ավարտեց 6-րդ տեղում։

Միլանը վերջին անգամ Իտալիայի չեմպիոն էր դարձել  2010-11 մրցաշրջանում։ Սա Միլիանի 19-րդ չեմպիոնությունն էր։