«Դիմադրության» շարժումը Նիկոլ Փաշինյանին կփոխանցի, որ նա փաստաթուղթ ստորագրելու մանդատ չունի

Մանրամասներ

«Դիմադրություն» շարժումը հանրահավաքից հետո այս պահին երթ է անցկացնում  Երեւանում:

«Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իրենք կանգ կառնեն կառավարական առանձնատների մոտ, որպեսզի հայտարարեն, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի կողմից մանդատ չունի որեւէ փաստաթուղթ ստորագրելու: