Ռուսական զորքերը լքում են Սիրիան

Մանրամասներ

1

Թուրքական լրատվամիջոցները հղում անելով ռազմական աղբյուրներին՝ հայտնում են, որ ռուսական բանակը լքել է Լաթաքիայի ռազմակայանները, որոնք տեղակայված են Թյուրքմեն դաղի, Քյուրթ դաղի և Քեսեբի շրջաններում։ Ռազմակայանները հանձնվել են լիբանանյան Հեզբոլլահին։

Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը նույնպես հայտնել է, որ ռուսական զորքերը լքում են Սիրիան։ Ավելի վաղ այս մասին հայտնել էին իսրայելական ​​լրատվամիջոցները։