Իրանն ավարտում է 1000 ատոմային ցենտրիֆուգների արտադրությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

Մանրամասներ

Իրանը շարունակում է իր միջուկային ծրագրի զարգացումը եւ այս պահին ավարտում է հազար ատոմային ցենտրիֆուգների արտադությունը: Մայիսի 17-ին այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Բենի Գանցը։

«Իրանն այս պահին աշխատում է հազար IR6 կատարելագործված ցենտրիֆուգների արտադրության եւ տեղակայման աշխատանքների ավարտման վրա, ներառյալ նոր օբյեկտի կառուցումը Նաթանզի մերձակայքի ստորգետնյա կենտրոնում»,- ասել է նախարարը՝ հանդես գալով Ռայխմանի համալսարանում կայացած գիտաժողովում:

Նրա խոսքը տարածել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իսրայելի նախարարի խոսքով՝ Թեհրանին «մնացել է մի քանի շաբաթ» մինչեւ այնպիսի քանակությամբ տրոհվող նյութի արտադրումը, որը բավական կլինի առաջին միջուկային ռումբի ստեղծման համար:

«Իրանը շարունակում է կուտակել անդառնալի ծավալի գիտելիքներ եւ փորձ կատարելագործված ցենտրիֆուգների մշակման, հետազոտությունների, արտադության եւ դրանց կառավարման բնագավառում»,- նշել է Գանցը:

Նրա գնահատմամբ՝ մեկ տարի անց կանգնեցնելու Իրանի առաջշարժումը միջուկային զենքի ճանապարհին, շատ ավելի ուշ կլինի, քան այժմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: