ԵՄ պաշտպանության նախարարները կաջակցեն Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին․ Բորել

Մանրամասներ

ԵՄ պաշտպանության նախարարները կաջակցեն Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին Բրյուսելում պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։ Նա հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կկարողանա հաղթահարել Թուրքիայի դիմադրությունն այդ պետություններին ընդունելու հարցում։

«Մենք լիովին կաջակցենք Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ դա կամրապնդի մեր միասնությունը եւ կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը»,-ասել է Բորելը։

Նրա խոսքով՝ այդ երկրների ընդունմանը դեմ էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ձգտում էր հասնել Ռուսաստանի սահմանի մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը, սակայն այժմ հակառակն է տեղի ունենում, եւ դա շատ լավ է ԵՄ-ի համար։