«Ռուսաստանը վերջնականապես զզվեցրել է ամբողջ աշխարհին, Մոսկվայի սպառնալիքներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: ՆԱՏՕ-ի սահմանները կհասնեն Սանկտ Պետերբուրգի արվարձաններ…»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխաիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ այսպես կարելի է դիվանագիտական լեզվից սովորականի վերածել Ֆինլանդիայի նախագահի և ՌԴ նախագահի զրույցը, տեղեկացնում են ուկրաինական զլմ-ները։ «Բարի գալուստ նոր իրականություն, պարոն Պուտին»,- ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։
Այսօր Ֆինլանդիայի նախագահը զրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, որի ընթացքում ասել է, որ Ֆինլանդիան շուտով կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
0Comments