Գերմանական և համաշխարհային արդյունաբերության հսկա Siemens կոնցեռնը հայտարարել է Ռուսաստանից ամբողջական դուրս գալու մասին։
Հինգշաբթի օրը կոնցեռնը հայտարարություն է ուղարկել ռուսական մամուլին՝ հայտարարելով «բոլոր արդյունաբերական գործունեությունների կրճատման ընթացակարգի մեկնարկի մասին»։
«Մենք կմիանանք միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ուկրաինայում պատերազմը […] Siemens-ը դուրս է գալիս ռուսական շուկայից ուկրաինական պատերազմի պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ։
Կոնցեռնը հիշեցնում է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո հայտարարեց Ռուսաստանում նոր նախագծերի և ներդրումների դադարեցման մասին։
Ռուսաստանում Siemens-ը ներկայացված է երկու ընկերություններով՝ Siemens և Siemens Energy: Siemens Energy-ն Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սարքավորումների հիմնական մատակարարներից է։ Բացի այդ, կոնցեռնի համատեղ ձեռնարկություններն արտադրում են երեք տեսակի էլեկտրաքարշեր և «Լաստոչկա» էլեկտրագնացքը Ռուսաստանում։
0Comments