Չնայած ընդդիմության ցույցերին՝ ՀՀ իշխանությունները չեն հրաժարվել հարաբերությունների կարգավորումից. Ադրբեջանի ԱԳՆ

Մանրամասներ

«Այսօր Հայաստանում որոշակի իմաստով բողոքի ցույցեր կան։ Ընդդիմությունը ցույցեր է անում՝ իշխանափոխություն պահանջելով»։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նա նշել է, որ դա Հայաստանի ներքին գործն է։ Փոխնախարարի խոսքով՝ ակնհայտ է, որ Հայաստանի նեևկա իշխանությունները չեն հրաժարվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելուց։ «Այդ գործընթացը շարունակվում է»,- ընդգծել է Խալաֆովը։