Եվրոպայի 15 երկրներում անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք է հայտնաբերվել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

Եվրամիության անդամ 15 երկրի տարածքում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի շուրջ 95 դեպք: Այս մասին հայտնել է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման եվրոպական կենտրոնը:

Դեպքերը գրանցվել են մինչև 16 տարեկան երեխաների շրջանում: Արձանագրված դեպքերի զգալի մասը Իտալիայում և Իսպանիայում է՝ համապատասխանաբար 35 և 22:

Դեպքեր են գրանցվել նաև Նիդերլանդներում, Դանիայում, Իռլանդիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Բելգիայում, Ավստրիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Սլովենիայում:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր երկու տասնյակ երկրում անհայտ ծագման սուր հեպատիտի ավելի քան 230 դեպքի մասին: