Լոնդոնի Չելսին նոր սեփականատերեր կունենա. Գործարքի արժեքը կազմում է 4 միլիարդ ֆունտ

Մանրամասներ

Լոնդոնի «Չելսի» ֆուտբոլային ակումբը համաձայնեցրել է ակումբը վաճառելու պայմանները կոնսորցիումին, որը կազմում են ամերիկացի գործարարներ Թոդ Բոելին և Մարկ Ուոլթերը, շվեյցարացի միլիարդատեր Հանսյորգ Ուիսը և Clearlake Capital ներդրումային ընկերությունը:

Ըստ The Telegraph-ի՝ գործարքի արժեքը կազմում է 4 միլիարդ ֆունտ (մոտ 5 միլիարդ դոլար) և պետք է հաստատվի բրիտանական կառավարության և Անգլիայի Պրեմիեր լիգայի կողմից:

«Չելսին» հայտնել է, որ ընդհանուր գումարից 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգը կուղղվի ակումբի բաժնետոմսերի ձեռքբերմանը, որոնք կփոխանցվեն բարեգործական նպատակներին: Եվս 1,75 մլրդ ֆունտ կներդրվի ակումբի զարգացման մեջ: