Գերմանիան ցանկանում Է յոթ հաուբից տրամադրել Ուրաինային

Մանրամասներ
ա

Գերմանիայի կառավարությունը ցանկանում Է Ուկրաինային տրամադրել յոթ PzH 2000 հաուբից Բունդեսվերի պահուստներից: Մայիսի 3-ին այդ մասին հայտնել Է Die Welt թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հոդվածում ասված Է, որ Բունդեսվերի հաշվեկշռում այժմ կա 119 PzH 2000 հաուբից, որոնցից սոսկ 40-ն Է գտնվում մարտական պատրաստության վիճակում: Ապրիլի վերջին ԳԴՀ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինե Լամբրեխտը հայտնել Է, որ Գերմանիան պատրաստ Է Ուկրաինային մատակարարելու Gepard զենիթային կայանքներ:

Մինչ այդ DPA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Է, որ ԳԴՀ-ի կառավարությունը պատրաստում Է Ուկրաինային խորհրդային Տ-72 տանկերի մատակարարումներ Սլովենիայի միջոցով՝ այսպես կոչված շրջանաձեւ փոխանակության սկզբունքով: Գործարքը ենթադրում Է Սլովենիայի կողմից տանկերի տրամադրում Կիեւին երկրի զինված ուժերի պաշարներից, իսկ Գերմանիան պարտավորվում Է այնուհետեւ դրանք փոխարինել գերմանական Marder հետեւակի մարտական մեքենաներով եւ զրահապատ Fuchs փոխադամեքենաներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: