Հին մոդելները չեն թարմացվի. Հայտնի է դարձել, թե որ iPhone-ները կհնանան այս տարի

Մանրամասներ
ա

Ինսայդերների տվյալներով՝ 2016-ի iPhone 6S-ը, iPhone 6S Plus-ը եւ 2016-ի iPhone SE-ն այս տարի iOS-ի թարմացում չեն ստանա, գրում է TomsGuide կայքը:
Անցյալ տարի iOS 14-ով աշխատող բոլոր iPhone-ներն աշխատում էին  iOS 15-ով: Բայց քանի որ ՕՀ-ի նոր տարբերակն աշխատելու համար ավելի շատ պահեստային տարածք եւ ավելի շատ հաշվիչ հզորություն է պահանջում, Apple սմարթֆոնների հին մոդելները չեն թարմացվի:

iOS 16-ի դեբյուտը տեղի կունենա հունիսին WWDC 2022 մշակողների համաժողովին՝ macOS 13-ի եւ Apple սարքերի համար նախատեսված այլ ծրագրային թարմացումների հետ միասին:

Նոր iOS-ն ավելի մեծ ինտերակտիվ վիդջեթներ եւ «արագ աշխատանքի» պիտակներ կներառի, որոնք կարելի է օգտագործել արգելափակման էկրանին։ iOS 16-ում նաեւ առողջության հետեւելու նոր գործառույթներ եւ Apple-ից VR-AR ականջակալների աջակցություն կավելացվի: