Պենտագոնն Ուկրաինային զենքի մատակարարումների վերահսկողության կենտրոն է կազմակերպել Գերմանիայում. CNN

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Շտուտգարտում ԱՄՆ-ի զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ռազմակայանում կազմակերպել Է Ուկրանիային ռազմական օգնության մատակարարումների վերահսկողության կենտրոն: Ապրիլի 26-ին այդ մասին հաղորդել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձարստիճան ներկայացուցչի:

Նա խոսքով՝ այդ կառույցի խնդիրների մեջ Է մտնում ավելի քան 40 երկրների կողմից Կիեւին ռազմական օգնության մատակարարումների համակարգումն ու արագացումը: Ուկրաինայի խնդրով Եվրոպայի վերահսկողության կենտրոնի հրամանատաության (EUCOM Control Center of Ukraine) աշխատակիցների թվում ամերիկացի զինծառայողների հետ մեկտեղ կան նաեւ առնվազն 15 երկրների ներկայացուցիչներ, որոնք աջակցություն են ցույց տալիս Կիեւին, նշում Է CNN-ը: Անցած հինգշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային Է ուղակում 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի եւ անօդաչու թռչող ապարատներ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ի համար ակնհայտ Է, որ «արեւմտյան հովանավորները Կիեւի իշխանություններին պարզապես մղում են արյունահեղության շարունակման, մատակարարում են ավելի ու ավելի նոր խմբաքանակների սպառազինություն, տրամադրում հետախուզական տվյալներ, ցույց տալիս այլ օգություն, ներառյալ զինվորական խորհրդատուների եւ վարձկանների ուղարկումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: