Բայդենը հայտնել է Մակրոնի հետ ապրիլի 25-ին հեռախոսազրույց անցկացնելու մասին

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է ապրիլի 25-ին հեռախոսազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ նախագահի պաշտոնում վերջինիս վերընտրվելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին, այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է լրագրողների հետ զրույցում:

«Առաջին հերթին ես ուրախ եմ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առթիվ: Փորձել եմ Մակրոնի հետ զրուցել երեկ երեկոյան: Խոսել եմ նրա օգնականների հետ մինչ նա լավ ժամանակ էր անցկացնում Էյֆելյան աշտարակի մոտ: Պատրաստվում եմ նրա հետ զրուցել այսօր»,-շեշտել է ԱՄՆ առաջնորդը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ապրիլի 24-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Էմանուել Մակրոնը վերընտրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ հավաքելով ձայների 58,5 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենը, հավաքել է ձայների 41,5 տոկոսը: