Մայիսի 2-ից Շվեյցարիան կհանի սահմանափակումները զբոսաշրջիկների համար

Մանրամասներ
ա

Շվեյցարիան մայիսի 2-ից կհանի մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին, հաղորդել Է միգրացիայի հարցերի պետական քարտուղարությունը: «Այդ օրվանից կգործեն մուտքի սովորական կանոնները»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Հասարակական տրանսպորտում, ինչպես նաեւ խանութներում ու այլ վայրերում դիմակներ կրելու պահանջը, սրճարաններ, ռեստորաններ, թանգարաններ, թատրոններ եւ այլ օբյեկտներ այցելու համար covid-հավաստագրերը, հնգօրյա կարանտինները Շվեյցարիայում կչեղարկվեն ապրիլի 1-ից: Շվեյցարիա մուտք գործելու համար ռուսաստանցիներին անհրաժեշտ Է այցագիր, որը տրվել Է ազգային հյուպատոսության կամ շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի հյուպատոսության կողմից: Ռուսաստանի եւ Շվեյցարիայի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն չկա, երկիր հասնել կարելի Է միայն տեղափոխներով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: