Այս շարժումը չպետք է ունենա հստակ ընտրված առաջնորդ. Արթուր Վանեցյան

Մանրամասներ
ա

Այսօր սկսվում է պայքարի երկրորդ՝ ավելի ակտիվ փուլը։ Այս ընթացքում զրուցել ենք մեր քաղաքացիների հետ, բացատրել ենք՝ որն է այս շարժման նպատակը և կարծում եմ ունենք 100% արդյունք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն ապրիլի 17-ից հայտարարել էր Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին։

«Այստեղ եկել են տարբեր քաղաքական հայացներ ունեցող մարդիկ, և ժամանակն է եկել վերջ դնելու այս իշխանության գոյությանը քաղաքական ասպարեզում։ Երկրում ստեղծված միջավայրը խոսում է նրա մասին, որ կա 100%-անոց կոնսեսուս, որ այս իշխանությունները տապալվել են բոլոր ուղղություններով։ Շարունակում ենք մեր անժամկետ միջոցառումները, կրկին Ազատության հրապարակում ենք և կրկին գիշերելու ենք այստեղ: Ժողովուրդը չպետք է հիասթափվի, ժամանակ չունենք, այդ ժամանակը արդեն բաց ենք թողել և պետք է գործենք շատ արագ։ Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի առաջնորդում իր շահերը առաջ մղելու համար։ Այս շարժումը չպետք է ունենա հստակ ընտրված առաջնորդ, հակառակ դեպքում մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով, բայց նման բանի մասին խոսք չկա, որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Հետքայլի տեղ մենք չունենք, եթե այս անգամ չհաջողեցինք, արդեն կարող ենք խոսել մեր պետականության կորստի մասին»,- ասաց Արթուր Վանեցյանը։