Նա ռուսական գործակալ է. Խորվաթիայի վարչապետը խզել է կապերը երկրի նախագահի հետ

Մանրամասներ
ա

Նախագահ Զորան Միլանովիչի «գռեհիկ և աղաղակող» հարձակումը Խորվաթիայի ժողովրդավրական միության ի և վարչապետ Անդրեյ Պլենկովիչի դեմ արտացոլում է Միլանովիչի նյարդայնությունը, ասել է Պլենկովիչը՝ հավելելով, որ կդադարեցնի բոլոր շփումները նրա հետ։ Այս մասին գրում է Euractiv-ը։

«Մենք մտադիր չենք նրա հետ հանդիպել Ազգային անվտանգության խորհրդի ձևաչափով։ Նրան դեմ առ դեմ չենք հանդիպելու, հաստատ։ Մենք չենք պատրաստվում վատնել մեր ժամանակը և ֆիզիկական շփում ունենալ մեկի հետ, ով կարող է նման գռեհիկ և աղաղակող ձևով վերաբերվել քաղաքական կուսակցությանը, կառավարությանը և մեզանից շատերին անհատապես», – ասել է Պլենկովիչը խորհրդարանում մամուլին։

Պլենկովիչն ասել է, որ Միլանովիչը, պնդելով, որ ԽԺՄ-ն կապված է նախկին Հարավսլավիայի գաղտնի ծառայության  հետ, խզել է կապի բոլոր հնարավոր միջոցները։ Վարչապետը նաև մեղադրել է Միլանովիչին մանիպուլյատոր, վանդալ և «ռուսամետ հայացքներ ունեցող անձ» լինելու մեջ։

«Ես չգիտեմ՝ նա նրանց գործակալն է, թե ոչ, այնուամենայնիվ, այն վնասը, որը նա հասցրել է Խորվաթիայի արտաքին հարաբերություններում վերջին երկու ամիսների ընթացքում, հսկայական է», – ասել է Պլենկովիչը՝ հերքելով նաև Միլանովիչի պնդումները, թե ինքը գեներալներին «հետամնաց» է անվանել։

«Դուք կարող եք տեսնել և վերլուծել իմ բոլոր հայտարարությունները, որոնք արել եմ երեկ և այսօր։ Նման ենթատեքստ չկա»,- հավելեց նա:

«Քանի դեռ այս կառավարությունը պաշտոնավարում է, ոչ մի նախարար նրա հետ չի մեկնի կամ համատեղ հանդիպումներ ու համաժողովներ չի կազմակերպի։ Մենք նրան բոյկոտելու ենք»,- ասել է Պլենկովիչը։