Գուտերեշն աջակցություն է հայտնել Ուկրաինայի հարցով Ստամբուլի բանակցություններին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում աջակցություն է հայտնել Ստամբուլում անցկացվող ռուս-ուկրաինական բանակցություններին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի լրատվական ծառայությանը:

«Կիրակի օրը գլխավոր քարտուղարը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Գլխավոր քարտուղարն իր աջակցությունն է հայտնել ուկրաինական պատերազմի առնչությամբ Ստամբուլում տեղի ունեցող գործընթացին և հաստատել մարդասիրական միջանցքների ստեղծման անհրաժեշտությունը մարդասիրական օգնության տրամադրման և մարդկանց տարհանման համար»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանում են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: