ԵՄ-ն Վրաստանին Է հանձնել հարցարան կազմակերպության անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման համար

Մանրամասներ
ա

Հարեւանության եւ ընդլայնման եվրոպական քաղաքականության եվրակոմիսար Օլիվեր Վարգեյին ապրիլի 11-ին Լյուքսեմբուրգում Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավար Իլյա Դարչիաշվիլիին Է հանձնել հարցարան, որի լրացումը թույլ կտա սկսել ԵՄ-ին հանրապետության անդամակցման բանակցությունների սկսման հարցի քննարկումը: Փաստաթղթի հանձնման հեռարձակումն ուղիղ եթերում վարել Է Վրաստանի «Իմեդի» հեռուստաալիքը:

«Սա այն հարցարանն Է, որով մենք կցանկանայինք իմանալ որտեղ Է գտնվում ձեր երկիրը, ներառյալ քաղաքական եւ տնտեսական վիճակը: Հարցարանի եւս մեկ մասը ձեր օրենսդրության համապատասխանումն Է եվոպականին: Դա եվրոպական ուղու ձեր առաջին քայլն Է մեր կողմից: Մեր կողմից մենք պատրաստ ենք նաեւ շատ արագ աշխատելու ձեզ հետ, որպեսզի ձեր կարծիքը հասցնենք Եվրախորհրդին, ինչպես դա պահանջում են կանոները»,- ասել Է Վարգեյին: Հարցարանը բաղկացած Է 40 Էջից, որտեղ 369 հարցեր են Վրաստանի իշխանություններին:

Ինչպես ապրիլի 11-ին ավելի վաղ նշել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, բոլոր գերատեսչությունները գործի կդրվեն հարցերի պատասխանները կազմելիս, իսկ գործընթացը կվերցնի իր անձնական վերահսկողության ներքո: Ղարիբաշվիլին մատի 3-ին ստորագրել Է հայտ երկրին Եվրամիության անդամակցման թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին:ԵՄ-ի խորհրդին Եվրահանձնաժողովի հանձարարկանը Միություն ընդունելու շուրջ բանակցություններ սկսելու մասին առաջին պաշտոնական քայլն Է անդամակցման ճանապարհին: Այնուհետեւ երկիրը պետք Է եվրոպացի բանագնացների հետ համաձայնեցնի պայմանների կամ «բանակցային գլուխների» լրակազմը, որոնք ինքը պետք Է կատարի:

Բանակցությունների գործընթացը կարող Է զբաղեցնել մի քանի տարվանից մինչեւ անորոշ երկար ժամանակամիջոց: Ամենից արագ այդ ուղին անցել Է Ֆինլանդիան՝ 3 տարում, ամենից երկար՝ Թուրքիան, որը բանակցություններն սկսել Է 2005 թվականի աշնանը, եւ ներկայումս դրանց ավարտի հեռանկարը չի երեւում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: