Ֆինլանդիան և Շվեդիան ամռանը կմիանան ՆԱՏՕ-ին․ Times

Մանրամասներ
ա

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ աղբյուրներին հղումով։

Ինչպես գրում է պարբերականը, անանուն ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս երկրների անդամակցությունը դաշինքին ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների թեման է դարձել։

«Ակնկալվում է, որ Ֆինլանդիան անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, իսկ նրան կհաջորդի Շվեդիան», - գրում է պարբերականը։

Ինչպես հայտարարել են թերթի հարցմանը մասնակցած եվրոպացի դիվանագետները, այս երկրների անդամակցությունը դաշինքին կընդլայնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես՝ հետախուզական տեղեկատվության հավաքագրման և ռազմաօդային ուժերի հզորացման ոլորտներում։ Դիվանագետներից մեկի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան «իրական խաղացողներ» կլինեն դաշինքում։