Ռուսները փորձում են ճնշում գործադրել. Ուկրաինայի իշխանությունները պատասխանել են Լավրովին

Մանրամասներ
ա

Լավրովն այսօր Ուկրաինային մեղադրել է Ստամբուլի պայմանավորվածություններից դուրս գալու մեջ։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ուկրաինսկա պրավդա»-ին ասել է, որ իր երկիրը բանակցություններին մոտենում է «առանց շահարկումների, ինչը բնորոշ է ռուսներին, ովքեր սադրիչ հրապարակային հայտարարություններով փորձում են ճնշում գործադրել մյուս կողմի վրա»: Պոդոլյակը չի հայտնել Ուկրաինայի դիրքորոշման մանրամասները։

Ուկրաինայի բանակցային խմբի ղեկավար Դավիթ Արախամիան հավելել է, որ խումբը անմիջականորեն չի շփվում Սերգեյ Լավրովի հետ։