ՄԱԿ-ը կասեցրեց ՌԴ-ի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին

Մանրամասներ
ա

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ հինգշաբթի ընդունել է Արևմուտքի նախաձեռնած բանաձևը Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Որոշմանը կողմ Է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58 պատվիրակություն։

Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը։

Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու որոշումը կտարածվի միայն գործող ռոտացիայի վրա, այսինքն՝ մինչև 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության խորհրդի կազմում գործող ժամկետի ավարտը։ Դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը կարող է կրկին դիմել անդամակցության համար:

Բանաձևին դեմ են քվեարկել Ալժիրը, Բելառուսը, Բոլիվիան, Բուրունդին, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Չինաստանը, Կոնգոն, Կուբան, Կոնգոն, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Եթովպիան, Գաբոնը, Իրանը, Ղազախստանը, Մալին, Ղրղզստանը, Լաոսը, Նիկարագուան, Սիրիան, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Վիետնամը, Զիմբաբվեն: