Հարձակումը ՀԱՊԿ ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման

Մանրամասներ

1

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումը ՀԱՊԿ ցանկացած անդամի, մասնավորապես՝ Բելառուսի վրա, հավասարազոր է Ռուսաստանի վրա հարձակման։ Նա նաև խոսել է հանրապետությանը բացարձակ ռազմական աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամության մասին։

«Հարձակումը ՀԱՊԿ ցանկացած անդամի, հատկապես մեր ամենամոտ դաշնակցի վրա, ըստ էության, հավասարազոր է Ռուսաստանի Դաշնության վրա հարձակման։ Այստեղ բացարձակ փոխադարձ աջակցություն կա։ Սա ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել»,- ասել է Պեսկովը «Բելառուս 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում։