Վրաստանը չի ընդունում Ռուսաստանին միանալու հարցով Հարավային Օսիայում հանրաքվե անցկացնելու խոսակցությունները։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։
«Իհարկե, Հարավային Օսիայում ինչ-որ հանրաքվեի անցկացման մասին խոսելն անընդունելի է՝ այն պայմաններում, երբ օկուպացված է Վրաստանի տարածքը: Այդ օկուպացիան ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական գնահատական ունի»,- ասել է Զալկալիանին։
0Comments