Զաքիր Հասանովը Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարին է ներկայացրել Ղարաբաղի հետ սահմանին տեղի ունեցողի իր վարկածը

Մանրամասներ
ա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարար, բրիտանացի պատգամավոր Ջեյմս Հեփիի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության նախարարը «մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ղարաբաղյան տնտեսական գոտում եւ ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին տիրող իրավիճակի մասին», երախտագիտություն է հայտնել Մեծ Բրիտանիային ականազերծման հարցում աջակցության համար։ Իր հերթին, Ջեյմս Հեփին նշել է, որ փոխայցելությունները եւ երկրների միջեւ հանդիպումները  կարեւոր են երկկողմ կապերի ընդլայնման համար:

Հիշեցնենք, որ իրավիճակն այնքան էլ խաղաղ չէ, ինչպես նկարագրված է հաղորդագրության մեջ։ Ադրբեջանն անընդհատ սադրանքներ է ձեռնարկում է՝ գնդակոծելով հայկական գյուղերը, ներխուժել  է Արցախի տարածք, չի ցանկանում կատարել եռակողմ հայտարարության դրույթները՝ զուգահեռ մեղադրելով բոլորին ու ամեն ինչին։