Ռուսաստանը թոշակ չի վճարի ԱՊՀ երկրների քաղաքացիներին

Իրավիճակ
ա

Ռուսաստանը ծրագրում է 2023 թվականի հունվարի 1-ից չեղարկել կենսաթոշակային ոլորտում ԱՊՀ անդամ քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը։ Կենսաթոշակային իրավունքների երաշխիքների մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին, որի մասնակիցները, բացի Ռուսաստանից, ինը երկրներ են (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա)։

Փաստաթուղթը նախատեսում է, որ կենսաթոշակները նշանակվում և վճարվում են անձի մշտական ​​բնակության պետության կողմից՝ անկախ նրա քաղաքացիությունից։ Այս մասին հայտնում է rbc.ru-ն։