Շվեյցարիան սառեցրել է մոտ 6,17 մլրդ դոլարի ռուսական ակտիվները

Մանրամասներ
ա

Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է մոտ 6,17 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, եւ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, հայտնում է Reuters-ը։

«Այսօրվա դրությամբ SECO-ին ծանուցվել է ընդհանուր մոտ 5,750 մլրդ շվեյցարական ֆրանկ կազմող միջոցների եւ ակտիվների մասին»,- ասել է Էրվին Հոլինգերը՝ պատժամիջոցների կատարումը վերահսկող Տնտեսական հարցերի պետական գործակալության (SECO) բարձրաստիճան պաշտոնյան:

Սա ներառում է մի շարք անշարժ գույքեր այն կանտոններում, որոնք ծառայել են որպես զբոսաշրջային հանգստավայրեր, ասել է նա:

«Նոր հաղորդագրություններից եւ Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում հնարավոր լրացումներից հետո, հավանական է, որ այդ թիվն ավելի աճի»:

Շվեյցարական բանկային լոբբիի գնահատմամբ՝ իրենց բանկերում մինչեւ 213 մլրդ դոլարի ռուսական կապիտալ կա:

Հոլինգերը զգուշացրել է, որ երկրում ռուսական ամբողջ հարստությունը չէ ենթակա պատժամիջոցների։ «Պատժամիջոցների տակ գտնվող յուրաքանչյուր անհատ կամ կազմակերպություն չէ, որ ակտիվներ ունի Շվեյցարիայում»,- ասել է նա: «Եվ, մյուս կողմից, ոչ բոլոր ռուսները, ովքեր Շվեյցարիայում ակտիվներ ունեն, պատժամիջոցների ցանկում են ներառված»: