Ռուս զինվորականները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում․ Բլինքեն

Մանրամասներ

ա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ուսումնասիրելով ապացույցները, եկել է այն եզրակացության, որ ռուս զինվորականներն իսկապես ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայի տարածքում։

«Մեր գնահատականը հիմնված է բաց աղբյուրների և հետախուզական տվյալների առկա տեղեկատվության մանրակրկիտ ուսումնասիրության վրա», հայտարարել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ յուրաքանչյուր դեպքում կոնկրետ անձանց մեղավորությունը պետք է որոշի դատարանը։