Ռուսական զորքերը կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով. Ուկրաինայի ԳՇ

Մանրամասներ
ա

Ռուսական զորքերը ժամանակավորապես կտրել են Ուկրաինայի մուտքը դեպի Ազովի ծով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում։

«Մասամբ օկուպանտները հաջողության են հասել Դոնեցկի օպերատիվ տարածքում՝ նրանք ժամանակավորապես զրկել են Ուկրաինային Ազովի ծով ելքից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ միայն անցած օրվա ընթացքում՝ մարտի 18-ին, հակառակորդը 4 հրթիռային հարված է հասցրել (14 հրթիռ) և իրականացրել ավելի քան 40 ավիահարված։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: