Ռուսաստանի հետ բանակցություններն ավելի կառուցողական են դարձել․ Զելենսկու գրասենյակ

Մանրամասներ
ա

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, քննարկվում է ապագա համաձայնագիրը, ասել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

 

«Ինչպես գիտեք, այսօր չորրորդ փուլն է, պատվիրակությունների միջև բանակցություններ են ընթանում, Ռուսաստանը առաջին փուլերում պատրաստ չէր լսել մեր դիրքորոշումը, վերջնագրեր էր դնում՝ Ուկրաինան պետք է հանձնվի, վայր դնի զենքերը:

Հիմա Ռուսաստանը մի փոքր այլ տոնով է խոսում։  Ուկրաինայի դիրքորոշումը լսելի է, բանակցություններն ավելի կառուցողական են դարձել, մենք խոսում ենք ապագա համաձայնագրի, պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի որոշակի երաշխիքների մասին: Մենք չափավոր լավատես ենք, բայց հասկանում ենք, որ պետությունների ղեկավարների մասնակցությամբ այս բանակցություններում մեծ բեկում կգրանցվի»,- ասել է նա։