ԱՄՆ-ի կոնգրեսականներն ընդունել են օրինագիծ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման արգելքի մասին

Մանրամասներ
ա

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 9-ին հավանություն է տվել Ռուսաստանից Էներգակիրների ներմուծման արգելքի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ՌԴ-ի մասնակցության դադարեցման նպատակով ամերիկացի պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկվելիք միջոցների մասին օրինագծին: Քվեարակության հեռարձակումը տրվել է օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նախաձեռնությունը պաշտպանել է 415 կոնգրեսական, 17-ը քվերակել է դեմ: Փաստաթղթի համաձայն՝ «պետք է սահմանվի» ՌԴ-ից ԱՄՆ Էներգակիրների, այդ թվում նավթի եւ գազի ներկրման արգելք: Բացի դրանից, ամերիկացի պաշտոնատար անձանց կարգադրվում է քննարկել քայլեր ԱՀԿ-ին ՌԴ-ի մասնակցությունը դադարեցնելու նպատակով: