Coca-Cola-ն և PepsiCo-ն փակում են իրենց բիզնեսը Ռուսաստանում

Մանրամասներ
ա

Coca-Cola եւ PepsiCo կորպորացիաները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց ըմպելիքների վաճառքը Ռուսաստանում։ Նրանք միացել են արեւմտյան բազմաթիվ այլ հայտնի ընկերություններին, որոնք որոշում են կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Coca-Cola ընկերությունը հայտարարել է, որ 2021թ. գործարքները Ռուսաստանում եւ Ուկրաինայում ապահովել են իր եկամուտների մոտ 1-2 տոկոսը։

Կորպորացիայի ռուսաստանյան ներկայացուցչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ «1979-2018թթ. Coca-Cola-ն Ռուսաստանում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ներդրել է 6,2 մլրդ դոլար», եւ «անմիջական գնումների 96 տոկոսը, չհաշված խտանյութը, Coca-Cola-ն Ռուսաստանում իրականացրել է ռուսաստանցի մատակարարներից»։

PepsiCo-ն հայտարարել է, որ կշարունակի վաճառել Ռուսաստանում կաթնամթերքներ, մանկական սնունդ եւ այլ կարգի ապրանքներ։ Նրա ռուսական կայքում նշվել է, որ ընկերությունը «Ռուսաստանում սննդամթերքների եւ ըմպելիքների ամենամեծ արտադրողն է։ Ընկերության կենտրոնական եւ շրջանային գրասենյակներում ու նրա բազմաթիվ արտադրական ձեռնարկություններում աշխատում է մոտ 19 000 աշխատակից»։ Ռուսաստանում կորպորացիան տնօրինում է այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսին են «Я»-ն, «Фруктовый Сад»-ը, J7®-ը, «Любимый»-ը, «Домик в деревне»-ն, «Веселый молочник»-ը, «Чудо»-ն, «Агуша»-ն եւ այլն։