«Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնացնել Ռուսաստանից հեռացած ընկերությունների արտադրությունները

Մանրամասներ

1

Արևմտյան որոշ ընկերությունների որոշումը՝ փակել իրենց բիզնեսը Ռուսաստանի Դաշնությունում, կանխամտածված սնանկացում է․ «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնականացնել նրանց արտադրությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիայի»  խորհրդի գլխավոր քարտուղար Անդրեյ Տուրչակը։

«Արևմուտքը սանձազերծեց պատժամիջոցների պատերազմ Ռուսաստանի դեմ, որում ընդգրկվեցին ոչ միայն կառավարություններ, այլ նաև մասնավոր ընկերություններ: Նրանցից ոմանք հայտարարում են Ռուսաստանում բիզնեսից դուրս գալու և իրենց ձեռնարկությունների փակման մասին»,-ասել է Տուրչակը:

Նրա խոսքով՝ դա զուտ քաղաքական որոշում է.

«Արևմտյան ընկերությունների նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան կանխամտածված սնանկացում: «Եդինայա Ռոսիա»-ն առաջարկում է ազգայնացնել այն ընկերությունների արտադրությունը, որոնք Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ հայտարարել են Ռուսաստանում իրենց արտադրության դադարեցման և փակման մասին»,- ասել է Տուրչակը: