Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Մանրամասներ
թուրքիա

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում:

Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ:

Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ: