Եվրախորհրդարանի (ԵԽ) պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային 1,2 միլիարդ եվրո գումարի մակրոֆինանսական օգնության փաթեթի տրամադրման՝ ԵՄ-ի խորհրդի որոշմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին քվերակության արդյունքները հայտարարվել են Ստրասբուրգում օրենսդիր մարմնի նստաշջանում:
«Միությունը ցույց կա մակրոֆինանսական օգնություն 1,2 միլիարդ եվրոյից ոչ ավելի չափով, որը մատչելի կլինի Ուկրաինայում մակրոտնտեսական կայունացման օժանդակման եւ արմատական բարենորոգումների ծրագրի համար»,- ասված Է պատգամավորների ընդունած փաստաթղթում:
Այնտեղ նշված Է, որ «այդ օգնությունը կտրամադրվի փոխառությունների տեսքով» եւ «կծառայի Ուկրաինայի վճարային հաշվեկշռի ծածկմանը, ինչպես նշված Է Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրում: Եվրախորհրդարանի համապատասխան որոշման հաստատումից հետո փողը Կիեւին կփոխանցվի 600-ական միլիոն եվրո երկու վարակաբաժիններով 12 ամսվա ընթացքում: Միջոցների մեծ մասը, որոնք տրամադրվում են Եվրամիության մակրոֆինանսական օգնության ծրագրերի շրջանակներում, ուղղորդված Է Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է, որ Եվրամիությունը 2014 թվականից արդեն Ուկրաինային Է տրամադրել ռեկորդային ծավալի 17 միլիարդ եվոյի օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
0Comments