Եգոր Կրիդի և Մաքսիմի նոր երգն առաջին տեղն է զբաղեցրել Apple Music-ի վարկանշային աղյուսակում

Մանրամասներ

Եգոր Կրիդի եւ երգչուհի Մաքսիմի համատեղ երգը՝ «Отпускаю»-ն, Apple Music-ի հիթ-շքերթներում առաջին տեղն է զբաղեցրել պրեմիերայից հետո մեկ օրվա ընթացքում։ Ինչպես հայտնում են արտիստները, դա ռեկորդ է Ռուսաստանում։

«Դուք շումախերներ եք։ Ռուսաստանում բացարձակ ռեկորդ է սահմանվել Apple Music-ում առաջին տեղ գրավելու արագությամբ», - հայտնել է Կրիդն Instagram-ի իր էջում։

Gazeta.ru հիշեցնում է, որ 38-ամյա Մաքսիմ այժմ շարունակում է վերականգնողական բուժումը ծանր թոքաբորբից հետո։ Երգչուհու թոքերը մինչ օրս չեն վերականգնվել, չնայած հիվանդանոցից դուրս գրվելուց կես տարի է անցել։