Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել։ Այս մասին նա պատմել է լրագրող Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում։
«Նույնիսկ դու այստեղ նստած ես իմ կողքին եւ չգիտես դա։ Մեկ ամսից կասեմ»,- լրագրողի հարցին պատասխանել է Բելառուսի ղեկավարը։
Իր երեխաների նկատմամբ կատարված մահափորձերի մասին հարցին Լուկաշենկոն պատասխանել է, որ դա «չափազանց» է եւ էլ «կարմիր գիծ» չէ։
Նրա խոսքով՝ երբ Լուկաշենկոն դադարի նախագահ լինել, իր երեխաները «պատրաստված մարդիկ» են, եւ ինքը նրանց «քարշ չի տալիս»։ Նա նշել է, որ իր երեխաները «կուշտ են նախագահությունից» եւ քաղաքականություն չեն մտնի:
0Comments