Netlix-ը ներկայացրել է պրեմիերաների ցանկը

Մանրամասներ

ա

Netlix սթրիմինգային ծառայությունը ներկայացրել է 2022թ․-ի պրեմիերաները։ Նոր նախագծերը կթողարկվեն յուրաքանչյուր շաբաթ, հայտնում է Deadline-ը և news-ը։

Նոր նախագծերի շարքում են Էնթոնի եւ Ջո Ռուսոների «Մոխրագույն մարդ» մարտաֆիլմը, Շոն Լեւիի «Մեր անունն Ադամ է» կինոժապավենը, Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո» անիմացիոն ֆիլմը, Ռայան Ջոնսոնի «Հանել դանակները» ֆիլմ սիքվելը եւ Դեւա Պատելի «Մարդ-կապիկ» ժապավենը։

Բացի այդ՝ Netflix-ը հայտարարել է Ջոն Հիլի եւ Էդի Մերֆիի («You People»), ինչպես նաեւ Քեւին Հարթի եւ Մարկ Ուոլբերգի («Me Time») մասնակցությամբ կատակերգական նախագծերի, ինչպես նաեւ Ջեյսոն Մամոայի մասնակցությամբ «The Sea Beast, Slumberland» անիմացիոն ֆիլմի եւ Ադամ Սթենդլերի մասնակցությամբ երկու նախագծերի («Hustle», «Spaceman») թողարկման մասին։