Ամերիկյան Փիթսբուրգում կամուրջը փլուզվել է Ջո Բայդենի ու նրա աշխատակազմի անդամների այցից մի քանի ժամ առաջ։ Այս մասին Թվիթերյան իր էջում հայտնում է հասարակական անվտանգության ծառայությունը։
Հաղորդագրության մեջ հայտնվում է, որ փլուզման արդյունքում վնասվել է գազի խողովակ, ինչի հետևանքով տեղանքում ուժեղ գազի հոտ է գալիս։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում զերծ մնալ նշյալ հատվածով անցնելուց։
Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտնել է, որ նախագահի աշխատակազմին օպերատիվ կերպով տեղեկացվել է փլուզման մասին, ու աշխատակազմի աշխատակիցները կապի մեջ են տեղի իշխանությունների հետ։
0Comments